Կարևոր իրադարձություններ

Հայաստանում օրական կատարվում է 1 մլն դոլարից ավելի խաղադրույք. Մեսրոպ Առաքելյան

16 Սեպտեմբեր, 2021 11:18
Հեղինակ՝ Մեսրոպ Առաքելյան
Հայաստանում օրական կատարվում է 1 մլն դոլարից ավելի խաղադրույք. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ գովազդային գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ արտաքին գովազդը, որի, իբր թե, արգելքը ամբողջ քաղաքը ողողել է նոր՝ փոքր գովազդային վահանակներով․

  «Բուքմեյքերական գործունեությունը շարունակում է մնալ մեր հասարակության գլխավոր չարիքներից մեկը։

Կառավարությունը նախաձեռնել է "Գովազդի մասին" օրենքում փոխոխությունների նախագիծ, որով ավելանում են բուքմեյքերների գովազդի սահմանափակումները։ Սակայն, գովազդային գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ արտաքին գովազդը, որի իբր թե արգելքը ամբողջ քաղաքը ողողել է նոր՝ փոքր գովազդային վահանակներով։ Ըստ այդմ, եթե ուզում ենք այս ոլորտի նկատմամբ էական խստացում ունենալ, անհրաժեշտ է արգելել նաև արտաքին գովազդն ամբողջությամբ՝ օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասից հանել մինչև 5 քմ արտաքին գովազդ տեղադրելու հնարավորությունը։
2021թ առաջին կիսամյակում կատարվել է 115 մլրդ դրամի խաղադրույք։
 
Այսինքն օրական կատարվում է 1 մլն դոլարից ավել խաղադրույք։ Ոլորտի արգելումը այլընտրանք չունի»,- գրել է Առաքելյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին