Կարևոր իրադարձություններ

Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների սուպերմարկետներից երկուսում հայտնաբերվել են խախտումներ․ ՍԱՏՄ

15 Սեպտեմբեր, 2021 15:35
Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների սուպերմարկետներից երկուսում հայտնաբերվել են խախտումներ․ ՍԱՏՄ

Covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցերն այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն անցկացրել են Երևանի երկու՝ Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների սուպերմարկետներում, տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։

Խանութներից երկուսում հայտնաբերվել են խախտումներ. հաճախորդներն ու աշխատակիցները չեն կրել դիմակներ:

Կազմվել է 2 արձանագրություն:

Ստուգայցերը շարունակվում են։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

 

Լրահոս

Դիտել ավելին