Կարևոր իրադարձություններ

Մի շարք համայնքներում նոյեմբերի 14-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ

15 Սեպտեմբեր, 2021 13:34
Մի շարք համայնքներում նոյեմբերի 14-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերությամբ, ինչպես նաև հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 2.2-րդ մասով և 127-րդ հոդվածով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացված համապատասխան իրավական ակտերը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է՝

Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ:

Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։

Կոտայքի մարզի Արզնի համայնքում տեղի կունենա համայնքի ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություն։

Նշված համայնքներում քվեարկությունը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 14-ին։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2021 թվականի նոյեմբերի 4-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք:

14․11․2021 թվականին կայանալիք համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններին կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝  2021 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 10-ը, ժամը՝ 18:00-ն: Համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2021 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 15-ը:

14․11․2021 թվականին կայանալիք մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2021 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 15-ը, ժամը՝ 18:00-ն: Համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2021 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 20-ը՝ ժամը 18:00-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին