Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան ետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշարձան կտեղադրվի: Այս որոշման նախագծին ավագանին միաձայն կողմ է քվեարկել: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: