Կարևոր իրադարձություններ

ԱՀ պետնախարարը մասնակցել է սոցիալական աշխատանքի մագիստրոսական ծրագրի մեկնարկին

14 Սեպտեմբեր, 2021 19:41
ԱՀ պետնախարարը մասնակցել է սոցիալական աշխատանքի մագիստրոսական ծրագրի մեկնարկին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 14-ին մասնակցել է Արցախում սոցիալական աշխատանքի մասնագիտությամբ մագիստրոսական նորաբաց ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը:
Պետական նախարարը կարևորել է սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանն ուղղված ջանքերը՝ դրանք համարելով ԱՀ կառավարության կողմից սոցիալական ոլորտում շարունակվող բարեփոխումների արդյունք: Արտակ Բեգլարյանը հաջողություն է մաղթել սոցիալական աշխատողի մասնագիտությամբ մագիստրատուրա ընդունված ուսանողներին և շնորհակալություն հայտնել ծրագրի նախաձեռնողներին և իրականացնողներին՝ ի դեմս Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, Հայ կրթական հիմնարկության և Մեսրոպ Մաշտոց համալսարանի:
Սոցիալական աշխատանքի հիմնարար բարեփոխումների իրականացումը պետական նախարարը պայմանավորել է տեղում պատրաստվող մասնագետների արհեստավարժությամբ, որոնք ի վիճակի կլինեն ոչ միայն սոցիալական որակյալ ծառայություններ մատուցել, այլև ստանձնել քաղաքականություն մշակողի առաքելությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին