Կարևոր իրադարձություններ

3 կոնգրեսական օրինագիծ է ներկայացրել՝ առաջարկելով զրոյացնել Ադրբեջանի ռազմական օգնությունը

14 Սեպտեմբեր, 2021 14:53
3 կոնգրեսական օրինագիծ է ներկայացրել՝ առաջարկելով զրոյացնել Ադրբեջանի ռազմական օգնությունը

ԱՄՆ կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ֆրենկ Փալոունը և Ջեքի Սփեյերը Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին օրենքում փոփոխություններ են ներկայացրել: Ըստ դրա առաջարկվում է զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից (ANCA)։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Ներկայացուցիչների պալատից Շերմանին, Սփեյերին և Փալոունին այն բանի համար, որ նրանք  իրենց գործընկերներին Կոնգրեսում հնարավորություն են տվել քվեարկել նավթով հարուստ Ադրբեջանի օգնության զրոյացման օգտին»,- հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին