Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, այդ ուղղությամբ արվել է անհնարինը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

14 Սեպտեմբեր, 2021 14:07
Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, այդ ուղղությամբ արվել է անհնարինը. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը պնդեց՝ hոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, և արել են անհնարինը այն բացահայտելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ջհանգիրյանն այս մասին ասաց` պատասխանելով Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, ով ընթերցեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցից մի հատված:

«Հոկտեմբերի 27-ի գործը, ինչ կա չկա  բացահայտված է ու ամեն ինչ քրեական գործի նյութերում է»,-Ջհանգիրյանի խոսքը մեջբերեց Խամոյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ շարունակո՞ւմ է Ջհանգիրյանը մնալ նույն կարծիքին :

«Ես ինչ ասել եմ` ուժի մեջ է, ամեն ինչ այդ գործի մեջ է, ամեն ինչ բացահայտված է, պարզ է ու հիմա էլ նախաքննությունը շարունակվում է»,-ասաց Ջհանգիրյանը:

Ջհանգիրյանն ընդգծեց՝  արել են անհնարինը գործը բացահայտելու համար:

«Այո,  իմ, գզրոցներում որևէ բան չկա, ինչ կա, այդ քրգործերի մեջ է, որովհետև ժամանակին , երբ ինձ հանիրավի մեղադրում էին, նաև այդ գզրոցներն են քրքրել»,-ասաց Ջհանգիրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրահոս

Դիտել ավելին