Կարևոր իրադարձություններ

Կանխարգելիչ միջոցառում՝ անչափահասներին արատավոր երևույթներից զերծ պահելու նպատակով. ՀՀ Ոստիկանություն (տեսանյութ)

13 Սեպտեմբեր, 2021 22:10
Կանխարգելիչ միջոցառում՝ անչափահասներին արատավոր երևույթներից զերծ պահելու նպատակով. ՀՀ Ոստիկանություն (տեսանյութ)

Մուրացկանությամբ, թափառաշրջիկությամբ, ինչպես և տարբեր իրեր վաճառող անչափահասների, նրանց հակաիրավական գործունեության դրդող անձանց հայտնաբերելու նպատակով ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ին ու 10-ին Երևանում իրականացվեց ստուգայց-շրջագայություն։

Կանխարգելիչ միջոցառումներին ներգրավվել էին նաև ոստիկանության տարածքային բաժինների մասնագիտացված ստորաբաժանումների և պարեկային ծառայության ոստիկանները:

Հայտնաբերված անչափահասների հետ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողները անցկացրին կանխարգելիչ բնույթի զրույցներ՝ նրանց նմանօրինակ վարքագծի դրսևորմանը նպաստող պատճառները վեր հանելու նպատակով։ Ոստիկանության ծառայողները, համագործակցելով շահագրգիռ կառույցների հետ, կանխարգելիչ աշխատանքներ են իրականացնում նաև անչափահասների ընտանիքների անդամների հետ՝ երեխաներին արատավոր երևույթներից զերծ պահելու համար:

Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

 

Լրահոս

Դիտել ավելին