Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    556,5
    570,5

  • RUB

    6,47
    6,71

Կարևոր իրադարձություններ

 

Երևանի ավագանին կքննարկի hայ վրիժառուներին նվիրված հուշակոթող տեղադրելու նախագիծը

13 Սեպտեմբեր, 2021 14:18
Երևանի ավագանին կքննարկի hայ վրիժառուներին նվիրված հուշակոթող տեղադրելու նախագիծը

 Երևան քաղաքի ավագանին սեպտեմբերի 14-ի նիստում կքննարկի Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշարձանն Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան ետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում տեղադրելու մասին նախագիծը։

Նախագիծը ներառված է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-րդ նիստի օրակարգում։

Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգների կողմից ներկայացվել է միջնորդություն Երևան քաղաքում տեղադրել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթող։

«2020 թվականի հուլիսի 10-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում-խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Երևան քաղաքում արժանապատիվ ասպետների հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելու վերաբերյալ նրանց ժառանգների կողմից՝ Երևանի քաղաքապետարան ուղղված դիմումը: Հայոց ցեղասպանության վրիժառուների հավաքական հուշակոթողի տեղադրման հարցն ունի քաղաքական և բարոյահոգեբանական կարևոր նշանակություն»,- նշված է նախագծում։

Նախագծում նշված է նաև, որ ներկայացված առաջարկը արժանացել է ՀՀ արտաքին գործերի նախարարության և Երևանի ավագանու խմբակցությունների հավանությանը։

Լրահոս

Դիտել ավելին