Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    484,5

  • EUR

    557
    571

  • RUB

    6,52
    6,76

Կարևոր իրադարձություններ

 

Որոտան բնակավայրի մոտ ադրբեջանցիները իրականացնում են ՀՀ եկող՝ իրանական պետհամարանիշներով բեռնատարների ստուգում․ ՀՀ ԱԱԾ

12 Սեպտեմբեր, 2021 19:10
Որոտան բնակավայրի մոտ ադրբեջանցիները իրականացնում են ՀՀ եկող՝ իրանական պետհամարանիշներով բեռնատարների ստուգում․ ՀՀ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»։

Լրահոս

Դիտել ավելին