Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    557,5
    571,5

  • RUB

    6,48
    6,72

Կարևոր իրադարձություններ

 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 453 նոր դեպք

12 Սեպտեմբեր, 2021 11:00
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 453 նոր դեպք
Սեպտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 850 դեպք, որոնցից 232 528-ն` առողջացած, 5002-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 146 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 612 671 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 5227 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 453 նոր դեպք: Ունենք 487 առողջացած, 7 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1174 է:

Լրահոս

Դիտել ավելին