Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Աշոտ Մ.-ն, իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 34 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 38-ամյա Արկադի Օ.-ին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:
Աղբյուրի հաղորդմամբ. վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր ժամանած հետաքննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք: