Արցախի Ներքին գործերի նախարարության ԱԻՊԾ-ը տեղեկացնում է, որ Մատաղիսի տարածքում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն: ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.
«Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսում:
Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1662 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»։