Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

Ֆինանսների նախարարը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է բիզնես ներդրումների հարցը

10 Սեպտեմբեր, 2021 13:58
Ֆինանսների նախարարը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է բիզնես ներդրումների հարցը

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից:

Խաչատրյանը ողջունել է դեսպանին եւ ներկայացրել Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը: 

Դեսպան Կիշան Դան Դեվալը, շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակման առթիվ, ներկայացրել է այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը։

Դեսպանը վստահություն է հայտնել, որ Հնդկաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տնտեսական եւ բիզնես ներդրումների ներգրավման եւ այս ուղղությամբ երկու երկրների միջեւ փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ կայուն գործընկերային կապերի հաստատման վերաբերյալ հարցեր:

Լրահոս

Դիտել ավելին