Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժել է Երևանի 122 դպրոցի նախկին տնօրենին կալանավորելու միջնորդությունը

10 Սեպտեմբեր, 2021 12:16
Դատարանը մերժել է Երևանի 122 դպրոցի նախկին տնօրենին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Երևանի համար 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
 
Ավելի վաղ դպրոցի ուսուցչուհիներից մեկը մամուլին տրամադրել էր ձայնագրություն իր և տնօրենի մասնակցությամբ կաշառք տալու և ստանալու վերաբերյալ:
 
Մելինե Հակոբյանի և տնօրեն Մարինա Մալախյանի խոսակցության ձայնագրությունից պարզ էր դառնում, որ ուսուցչուհին աշխատանքի է ընդունվել 1500 դոլար վճարելու շնորհիվ, իսկ հետո էլ աշխատավարձի մի մասն է պարբերաբար տվել տնօրենին:
 
Տեղեկությունը տարրական դասարանում դասավանդող ուսուցչուհին հաստատել էր նաև «Լուրեր»-ի հետ զրույցում՝ ասելով, որ կատարվածի մասին որոշել է բարձրաձայնել, երբ տնօրեն Մարինա Մալախյանը արդեն աշխատավարձի 50 տոկոսն է պահանջել:
 
Փաստի առիթով հարուցված է քրեական գործ՝ կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության մասին հոդվածներով:
 

Լրահոս

Դիտել ավելին