Կարևոր իրադարձություններ

ԱԻ փոխնախարարից՝ քրեակատարողական ծառայության պետ. «Ժողովուրդ»

10 Սեպտեմբեր, 2021 09:03
ԱԻ փոխնախարարից՝ քրեակատարողական ծառայության պետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին փոխնախարար Արկադի Բալայանն առաջիկայում նոր պաշտոն կարող է ստանալ: Չի բացառվում, որ նրան նշանակեն Քրեակատարողական ծառայության պետ: ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գոյունյանը պաշտոնից ազատվել էր սեպտեմբերի 3-ին: Մենք տեղեկացանք, որ նա էլ առանց աշխատանքի չի մնա եւ առաջիկայում կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի մաքսային եւ հարկային վարչության պետ:

Նա քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ. հուլիսի 11-ից։ Իսկ, ահա, Արկադի Բալայանի փոխարեն ՀՀ ԱԻ փոխնախարար է նշանակվել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Այսպիսի փոփոխություններ առաջիկայում էլի կլինեն, քանի որ իշխանությունները պետք է պաշտոնների նշանակեն իրենց բոլոր թիմակիցներին, որի հետեւանքով էլ այսպիսի փոխատեղումներ են լինում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին