Այսօր ՀԱՕԿ-ի գլխավոր համաժողովի արդյունքում Գագիկ Ծառուկյանը վերընտրվել է ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում,ինչի կապակցությամբ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեծ պատիվ է ՀԱՕԿ նախագահի պաշտոնում վերընտրվելը:
Նույնպիսի միասնականությամբ և վճռականությամբ դեռ բազմաթիվ բարձունքներ ենք նվաճելու:
Մեր երկար տարիների քրտնաջան աշխատանքի լավագույն ցուցիչը աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և, ի վերջո, Օլիմպիական մեդալներն են:
Հայկական սպորտը պետք է աշխարհում մեր այցեքարտը հանդիսանա:
Ի գործ՝ հանուն նոր հաղթանակների»: