Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    557,5
    571,5

  • RUB

    6,5
    6,74

Կարևոր իրադարձություններ

 

Կարեն Անդրեասյանը հանդիպել է հեղինակավոր իրավաբանների. քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների հարցը

09 Սեպտեմբեր, 2021 18:25
Կարեն Անդրեասյանը հանդիպել է հեղինակավոր իրավաբանների. քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների հարցը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է հեղինակավոր իրավաբաններին, ակադեմիական հանրույթի ներկայացուցիչներին ու նրանց հետ քննարկել Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականներ Ալինա Փխրիկյանը և Արմեն Հարությունյանը, Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը, Երևանի պետական համալսարանի ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ Ադելաիդա Բաղդասարյանը, Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ Արմեն Եզեկյանը, իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Տիգրան Մարկոսյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը, Հրայր Ղուկասյանը, Գևորգ Դանիելյանը, Տարոն Սիմոնյանըփաստաբաններ Արամ Օրբելյանը, Արթուր Հովհաննիսյանը, Վանիկ Մարգարյանը, Արա Խզմալյանը, Հայկ Մալխասյանը, Ալեքսանդր Սիրունյանն ու Գոռ Մարգարյանը։

Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել իրավաբաններին հանդիպմանը ներկա լինելու համար ու ներկայացրել հանդիպման նպատակն ու երեք հարց առաջադրել նախնական կարծիքներ լսելու համար՝ ինչպե՞ս վերափոխել և վերաիմաստավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմն ու գործունեությունը և ի՞նչ ձևաչափով առաջ շարժվել, կառավարման ձևի ընտրություն և դատական ատյանների միավորում, այդ թվում` բարձրագույն ատյանների միավորման միջոցով Գերագույն դատարանի ստեղծման նպատակահարմարություն կամ վերաքննիչ և վճռաբեկ ատյանների միավորում:

Ներկայացված հարցերի և առաջարկների շուրջ ծավալվել է ակտիվ մասնագիտական քննարկում: 

Նման ձևաչափով հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Լրահոս

Դիտել ավելին