Կարևոր իրադարձություններ

Զորամիավորումներից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն մարտական կրակով (լուսանկարներ)

09 Սեպտեմբեր, 2021 16:15
Զորամիավորումներից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն մարտական կրակով (լուսանկարներ)

Զորամիավորումներից մեկում սեպտեմբերի 9-ին անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն մարտական կրակով։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Ստորաբաժանումները զբաղեցրել  են նախորոշված շրջանները՝ յուրային զորքերի համար հնարավորություն ստեղծելով գրավելու նպաստավոր դիրքեր և վերահսկողության տակ պահելու պայմանական հակառակորդի գործողությունները, անհրաժեշտության դեպքում՝ անցնելու հարձակման։

Զորամիավորման հրամկազմը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված անձնակազմի պատրաստվածությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը։

 

Լրահոս

Դիտել ավելին