Կարևոր իրադարձություններ

Վրաերթ Երևանում. BMW-ն «Արևելյան խոհանոց»-ի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

08 Սեպտեմբեր, 2021 22:47
Վրաերթ Երևանում. BMW-ն «Արևելյան խոհանոց»-ի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Այսօր՝ ժամը 20:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «Արևելյան խոհանոց»-ի դիմաց, BMW մակնիշի  65 XX 006 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող միջին տարիքի տղամարդ հետիոտնի: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: 

Բժիշկները տուժածին տեղափոխել են «Արմենիա» ԲԿ:

Դեպքի վայրում կայանված էր  նաև Mercedes մակնիշի ավտոմեքենա,  որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների,  նկատել է այդ հետիոտնին, արգելակել է ավտոմեքենան, սակայն հետիոտնը անցնելով նրա առջևից, անսպասելի հայտնվել է BMW-ի դիմաց ու վրաերթի ենթարկվել:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին