Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահը Ռոբերտ Էմմիյանի հետ քննարկել է Արցախում թեթև աթլետիկայի զարգացման հեռանկարները

08 Սեպտեմբեր, 2021 13:53
Արցախի նախագահը Ռոբերտ Էմմիյանի հետ քննարկել է Արցախում թեթև աթլետիկայի զարգացման հեռանկարները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Քննարկվել են Արցախում թեթև աթլետիկայի զարգացման հեռանկարները։ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Էմմիյանին Արցախում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառում ունեցած մեծ ավանդի և ցուցաբերած աջակցության համար՝ հույս հայտնելով, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը շարունակական կլինի։

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Ազգային ժողովի նախագահ, ԱՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին