Կարևոր իրադարձություններ

Քննարկվել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությունը

07 Սեպտեմբեր, 2021 22:52
Քննարկվել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությունը

ՔՊ վարչության անդամ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօրվա նիստում քննարկվել է կուսակցության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում, ինչպես նաև համամասնական ցուցակների կազմը:

Ըստ վարչության որոշման՝

Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ,  Հովհաննես Հարությունյանը,

Տեղ համայնքում՝ Դավիթ Ղուլունցը,

Մեղրիում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանը,

Տաթև համայնքում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթևոսյանը,

Գորիսում՝ Վլադիմիր Աբունցը,

Դիլիջանում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին