Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

Առողջապահության նախարարն այցելել է ԵՊՀ

07 Սեպտեմբեր, 2021 17:36
Առողջապահության նախարարն այցելել է ԵՊՀ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Երևանի պետական համալսարան, հանդիպել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի, համալսարանի դեկանների և մի շարք աշխատակիցների հետ:

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը, առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի կանխարգելման և վերահսկման իրականացված աշխատանքները Հայաստանի կրթական ոլորտներում` նախադպրոցական, դպրոցական և բուհական ուսումնական հաստատություններում։

 «Կորոնավիրուսային հիվանդությունը մեծ մարտահրավեր է ինչպես աշխարհի, այնպես էլ Հայաստանի համար: Շնորհիվ մեր բուժաշխատողների` կարողացել ենք բազմաթիվ խաչընդոտներ հաղթահարելով` մեր քաղաքացիներին պատշաճ բժշկական ծառայություն մատուցել: Այդուհանդերձ, հաշվի առնելով մեր առողջապահական համակարգը, մեր քաղաքացիների, հանրային առողջապահական իրավիճակը` կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու առումով բավական բարդ ընթացք է: Ուստի, առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու համար անհրաժեշտ է ջանքերը մեկտեղել COVID-19 համավարկի դեմ հնարավորինս պայքարելու համար, իսկ դրա լավագույն լուծումը պատվաստվելն է»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Քննարկման ընթացքում դասախոսները հարցուպատասխանի միջոցով անդրադարձել են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մի շարք խնդիրների, հանդես եկել առաջարկներով, քննարկել լուծման տարբերակներ:
Հանդիպման ավարտին պատվաստումային շարժական կայանի բժիշկ-մասնագետները ԵՊՀ-ում էին, որտեղ պատվաստման գործընթացը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին