Կարևոր իրադարձություններ

Ակտիվ աշխատում ենք Արցախի ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու համար. ԱՄՆ կոնգրեսական

07 Սեպտեմբեր, 2021 12:24
Ակտիվ աշխատում ենք Արցախի ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու համար. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան միացել է Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակը նշող՝ Կալիֆոռնիայի և ամբողջ աշխարհի հայությանը: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

«Ինչպես տեսնում ենք ամերիկյան փորձից, ազատության ուղին երբեք հեշտ չի լինում: Երեք տասնամյակ անց Արցախն ու ժողովուրդը մեծ քայլի են դիմել: Այստեղ՝ Ամերիկայում, մասնավորապես՝ Կալիֆոռնիայի Սան Խոակին շրջանում՝ Վիլյամ Սարոյանի երկրում, շատ ամերիկահայեր մեծ ներդրում են ունեցել մեր ժողովրդավարության կենսունակության և հզորության գործում: Ցանկանում եմ տեղեկացնել, որ ես և իմ գործընկերները ակտիվ աշխատում ենք ԱՄՆ Կոնգրեսում Արցախի ազատությունն ու բարեկեցությունն այս դժվարին ժամանակներում ապահովելու համար»,- հայտարարել է Կոստան:

 

Լրահոս

Դիտել ավելին