Կարևոր իրադարձություններ

Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են «Mercedes» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ կա 4 տուժած

07 Սեպտեմբեր, 2021 09:15
Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են «Mercedes» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ կա 4 տուժած

Սեպտեմբերի 7-ին, ժամը 01:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրից դեպի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներից մեկը հոսպիտալացվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և 3 տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

Լրահոս

Դիտել ավելին