«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ի ժամը 10.00-17.00-ը կդադարեցվի Շիրակի մարզի Անուշավան, Փանիկ, Սպանդարյան, Սարալանջ, Նորաշեն, Մեղրաշեն, Հառիճ, Նահապետավան, Գետափ, Հայկասար և Տուֆաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Այն պայմանավորված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների Ջրային կոմիտեի «Ջրառ» ընկերության կողմից ջրագծերում ջրաչափական սարքերի տեղադրման աշխատանքներով: