Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:
Ժամը 18:10–ի սահմաններում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի Նորամարգ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Աղբյուրի հաղորդմամբ, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Վիրավորներին օգնության են հասել քաղաքացիներ և ԱԻՆ-ի փրկարար ծառայության Մասիսի ջոկատի փրկարարները:
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է: