Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Ոստիկանները բացահայտել են Շենգավիթում կատարված սպանությունը (տեսանյութ)

06 Սեպտեմբեր, 2021 15:04
Ոստիկանները բացահայտել են Շենգավիթում կատարված սպանությունը (տեսանյութ)

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 2:55-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել է, որ զենքով հարձակվել ն Ներքին Շենգավիթում գտնվող իր տան վրա։

Ոստիկանության օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց դեպքի վայր: Րոպեներ անց նույն կնոջից ստացվել է երկրորդ զանգը։ Հայտնում էր, որ տան դիմաց իր եղբոր դին է։

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերեցին 45-ամյա Սամվել Վարդանյանի դին։

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ նույն օրը, ժամը 2.45-ին, Ս. Վարդանյանին հրազենով երկու անգամ կրակել է նույն թաղամասի բնակիչ 26-ամյա երիտասարդը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվեց և կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք «Վինչեստեր» տեսակի հրազենը, իսկ տան տանիքում՝ «Մակարով» տեսակի ատրճանակ։

Նշանակվել են փորձաքննություններ։

Կատարվում է նախաքննություն։

Լրահոս

Դիտել ավելին