Կարևոր իրադարձություններ

Խանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

04 Սեպտեմբեր, 2021 23:16
Խանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 17:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում գտնվող «Բոչկա» սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է որ բախվել են «ՎԱԶ 2106»,  «Hyundai» (վարորդ՝ Հ․ Հ․), «Nissan X-Trail» (վարորդ՝ Ե․ Ս․), «Infiniti» (վարորդ՝ Ա․ Ա․) և կայանած «Mitsubishi Montero» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները երեք տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, ինչպես նաև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականներն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին