Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481
    489

  • EUR

    563,5
    577,5

  • RUB

    6,57
    6,81

Կարևոր իրադարձություններ

 

Սուպերմարկետում տեղի ունեցած խուլիգանության գործով ձերբակալվել է 2 անձ. ՀՀ ՔԿ

03 Սեպտեմբեր, 2021 22:10
Հեղինակ՝ ՀՀ Քննչական Կոմիտե
Սուպերմարկետում տեղի ունեցած խուլիգանության գործով ձերբակալվել է 2 անձ. ՀՀ ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է.

«2021թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտայում գործող սուպերմարկետում, նշված տարածքի սեփականատերը, վերջինիս որդին և 4 անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչից զգացել է ֆիզիկական ցավ և ստացել մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք, հասարակական վայրում անձի թվացյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հարվածներ են հասցրել քաղաքացուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ սեպտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը սուպերմարկետի սեփականատիրոջ որդին ձերբակալվել է:

2021թ. սեպտեմբերի 3-ին քրեական գործը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Նույն օրը ձերբակալվել է նաև նշված սուպերմարկետի սեփականատերը:

Կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ առգրավվել են սուպերմարկետի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, զննության են ենթարկվել քաղաքացու կողմից վարույթն իրականացնող մարմնին ներկայացված տեսագրությունները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 

Լրահոս

Դիտել ավելին