Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Lexus-ը. վերջինս գլխիվայր շրջվել է

03 Սեպտեմբեր, 2021 21:50
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Lexus-ը. վերջինս գլխիվայր շրջվել է

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 56-ամյա Կարեն Մանուկյանի վարած Lexus GS 350 մակնիշի  90 QQ 999 համարանիշի և Երևանի բնակիչ, 44-ամյա Արման Ղասաբյանի վարած Kia Forte մակնիշի 96 GA 001համարանիշի  ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, Lexus-ը գլխիվայր շրջվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Օպերատիվ կերպով ժամանել է  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ Երևանի գնդի պարեկային ծառայության  3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում: 

 

Լրահոս

Դիտել ավելին