Կարևոր իրադարձություններ

5-րդ զորամիավորման վարչակազմն ու ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի

03 Սեպտեմբեր, 2021 16:25
5-րդ զորամիավորման վարչակազմն ու ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի

Սպաների պատրաստվածությունը և ստորաբաժանումների գործողությունների հաջորդականությունը ստուգելու նպատակով սեպտեմբերի 3-ին 5-րդ զորամիավորման վարչակազմն ու ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Անձնակազմը հանդերձավորվել է, ռազմական տեխնիկան զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են հրամանատարական և թիկունքի ղեկավարման կետերը, վերադաս հրամանատարության կողմից տրվել են նախնական խնդիրների կատարման ցուցումներ։

 

Լրահոս

Դիտել ավելին