Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

Ծովազարդ գյուղի մոտակայքում բախվել են «Vaz-21012» և «Volkswagen Golf» մակնիշների ավտոմեքենաներ․ կան տուժածներ

03 Սեպտեմբեր, 2021 13:57
Ծովազարդ գյուղի մոտակայքում բախվել են «Vaz-21012» և «Volkswagen Golf» մակնիշների ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Սեպտեմբերի 3-ին, ժամը 09:05-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին բախվել են «Vaz-21012» և «Volkswagen Golf» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Volkswagen Golf» ավտոմեքենայի տուժածները և «Vaz-21012» ավտոմեքենայի տուժածներից մեկը հոսպիտալացվել են Գավառ քաղաքի ԲԿ:

Փրկարարները տուժած Ա․ Մ․-ին տեղափոխել են Գավառ քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Լրահոս

Դիտել ավելին