Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել «Բազումի լեռնաշղթա» կոչվող հատվածում. ԱԻՆ

03 Սեպտեմբեր, 2021 00:25
Հրդեհ է բռնկվել «Բազումի լեռնաշղթա» կոչվող հատվածում. ԱԻՆ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 16։29-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Բազումի լեռնաշղթայի» գագաթներից մեկի վրա ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող «Բազումի լեղնաշղթա» կոչվող հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։09-ին, մարվել՝ 19։27-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին