Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց. Լուրեր

01 Սեպտեմբեր, 2021 22:45
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց. Լուրեր

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաստատում է, որ օգոստոսին իրենց ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված անձանց: Այս մասին տեղեկանում ենք 1lurer.am կայքից:

Պատվիրակները գնահատել են գերիների պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի ու կարիքների մասին:

Զառա Ամատունի, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար - Մենք հնարավորություն ենք ստանում, և դա տրամադրում է տվյալ երկրի իշխանությունը, ամբողջ տարածքը զննել:

Կարող ենք մտնել սանհանգույցը, գնահատել, տեսնել, թե ինչ վիճակում է խոհանոցը:

Տեսնել միջավայրը, ինչպիսի ծառայություններից է օգտվում անձը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն գերեվարված անձանց թվի մասին տեղեկություն չի հրապարակում:

Բաքուն հաստատում է Ադրբեջանում պահվող 45 հայի գերության հանգամանքը:

Գերիներն ընտանիքների հետ կապը պահպանում են Կարմիր խաչի նամակների, հեռախոսազանգերի և տեսագրված հաղորդագրությունների միջոցով:

Զառա Ամատունի - Բոլոր մեր հետևությունները կամ մեր հնարավոր անհանգստությունները, որոնք բացահայտում ենք այցերի ժամանակ, մենք փոխանցում ենք պահող իշխանություններին՝ կոնֆիդենցյալ երկխոսության շրջանակում, որ կարողանանք հաջորդ տեսակցության ընթացքում տեսնել, եթե անհրաժեշտության լինի, կա՞ որևէ առաջընթաց:

Եթե կա խնդիր այս կամ մյուս հարցում առաջխաղացում ապահովելու, արդյոք կարո՞ղ ենք աջակցել հանգուցալուծմանը:

Մարդասիրական կառույցի ներկայացուցիչները տեսակցել են նաև ապօրինի քրեական հետապնդումների հետևանքով Ադրբեջանում դատապարտված անձանց:

Սվետլանա Ղուկասյանը ևս հնարավորություն ունի Կամիր խաչի միջոցով պարբերաբար կապ հաստատել ամուսնու՝ Ալյոշա Խոսրովյանի հետ:

Բաքվի ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել նրան ու նաև գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանին:

Մեղադրող կողմը պնդում է, թե նրանք Ղարաբաղյան առաջին պատերազմում կտտանքների են ենթարկել ադրբեջանցիներին, ինչպես նաև այլ հանցագործություններ կատարել ադրբեջանական բանակի դեմ։

 

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Դիտել ավելին