Հայաստանի էլեկտրական ցանցերի բաժնետոմսերի 100 տոկոսը գրավադրվել է հօգուտ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի։
Որոշումն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հերթական նիստում, որը կայացել է այսօր՝ սեպտեմբերի 1-ին։ Այս մասին տեղեկանում ենք 1lurer.am կայքից:
ՀԷՑ-ը նախատեսում է վարկային միջոցներ ստանալու գործարքներ կնքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, ուստի վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով ընկերության բաժնետոմսերը գրավադրվել են որպես հաջորդող գրավ։
ՀԾԿՀ-ն մինչ որոշման կայացումը կառավարությունից հայցել է դիրքորոշում նշված հարցի վերաբերյալ։
Կառավարությունը նույնպես դեմ չի եղել Հայաստանի էներգետիկ մատակարար ընկերության բաժնետոմսերի գրավադրմանը ու օգոստոսի 27-ին համապատասխան որոշմամբ թույլատրել է գործարքը։
2015-ին Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր դարձավ ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
Ներկայում ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանը, որը հիմնվել է Կիպրոսում 2010 թվականին:
Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: