Կարևոր իրադարձություններ

«Հայկական ռադիոյի» լեգենդն ապրում է՝ վաղուց դուրս գալով մեր պետության սահմաններից. Ալեն Սիմոնյան

01 Սեպտեմբեր, 2021 17:42
«Հայկական ռադիոյի» լեգենդն ապրում է՝ վաղուց դուրս գալով մեր պետության սահմաններից. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շնորհավորում եմ Հայաստանի հանրային ռադիոյի հիմնադրման հոբելյանական 95-ամյակի առթիվ: Գրեթե մեկ դար շարունակ Հանրային ռադիոն մեզ հետ է՝ բարձր պահելով իրազեկող, կրթող զրուցակցի գործառույթը:

Տարիներ շարունակ մեր հասարակության հավաստի տեղեկատվություն ստանալու աղբյուրն այսօր էլ շարունակում է ժամանակին համընթաց քայլել՝ սիրելի ռադիոունկդիրներին ներկայանալով նոր գաղափարներով և նախագծերով:

Հեռարձակված ծրագրերը անտարբեր չեն թողել տարիքային սահմանափակում չունեցող հսկայական լսարանին: Չմոռանանք, որ «Հայկական ռադիո»-ի լեգենդն ապրում է՝ վաղուց դուրս գալով մեր պետության սահմաններից:

Պատասխանատու խոսքի, սփռման լայն դաշտի և մարդկային հարաբերությունների գիտակ Հանրային ռադիոն մեր անդավաճան ուղեկիցն է:

Շնորհավորանքս Հանրային ռադիոյի ստեղծագործական և տեխնիկական անձնակազմին, ղեկավարությանը՝ ստեղծված ավանդույթներին հավատարիմ մնալու և ռադիոգործի ասպարեզում նոր հորիզոններ նվաճելու առթիվ»:

 

Լրահոս

Դիտել ավելին