Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

Երկկողմ համագործակցության առաջմղումը պետք է բարձր տեղ զբաղեցնի մեր օրակարգում. Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

01 Սեպտեմբեր, 2021 13:42
Երկկողմ համագործակցության առաջմղումը պետք է բարձր տեղ զբաղեցնի մեր օրակարգում. Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռումինիայի վարչապետ Ֆլորին-Վասիլե Կիցուն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ պարոն վարչապետ,

Հաճույքով Ձեզ եմ հղում անկեղծ շնորհավորանքի և հաջողության լավագույն մաղթանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Այն բարձր պատասխանատվությամբ պաշտոն է մանավանդ տարածաշրջանային և միջազգային ներկա համատեքստում:

Օգտվելով այս հնարավորությունից՝ արտահայտում եմ իմ հաստատուն համոզմունքը, որ Ռումինիայի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները՝ հիմնված մեր երկու ժողովուրդների միջև երկարատև բարեկամության և փոխադարձ վստահության վրա, կշարունակեն զարգանալ առաջիկա տարիներին:

Փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության առաջմղումը պետք է բարձր տեղ զբաղեցնի մեր օրակարգում: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը, ինչպես նաև ԵՄ կողմից տրամադրվող բազմաթիվ ծրագրերն ու գործիքները վստահաբար կբացեն համագործակցության նոր հնարավորություններ:

Վերահաստատելով հաջողության ջերմագույն մաղթանքներս՝ ընդունեք խնդրեմ, հարգելի վարչապետ, խորին հարգանքիս հավաստիքը»։

 

Լրահոս

Դիտել ավելին