Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481
    489

  • EUR

    563,5
    577,5

  • RUB

    6,57
    6,81

Կարևոր իրադարձություններ

 

Մեկնարկել է Պատարա գետը Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգին միացնող խողովակաշարի կառուցումը

01 Սեպտեմբեր, 2021 13:27
Մեկնարկել է Պատարա գետը Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգին միացնող խողովակաշարի կառուցումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին աշխատանքային շրջայց է կատարել Ասկերանի շրջանում: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից:

Երկրի ղեկավարը ծանոթացել է Ստեփանակերտի բնակիչներին երաշտի պայմաններում շուրջօրյա խմելու ջրով ապահովելու նպատակով Պատարա գետից դեպի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգ տանող խողովակաշարի կառուցման աշխատանքներին, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականի հունիսին։

ԱՀ նախագահը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ քննարկել է նաև հանրապետության ամենախոշոր և իր նշանակությամբ չափազանց կարևոր տնտեսական նախագծի՝ Պատարայի ջրամբարի կառուցմանն առնչվող հարցեր։ Նախագիծը կյանքի կոչելով վերջնականապես կլուծվի մայրաքաղաք Ստեփանակերտի ջրամատակարարման հարցը, ինչպես նաև Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ կապահովվեն խմելու և ոռոգման ջրով։ Այս ուղղությամբ նախագահը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում ավարտել նախապատրաստական աշխատանքներն ու սկսել ակտիվ շինարարության փուլը։

Այնուհետև Արայիկ Հարությունյանը եղել է Աստղաշեն համայնքի վարչական տարածքում պատերազմի հետևանքով Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերից տեղահանված բնակիչների համար կառուցվող, ավելի քան 644 հազար քառակուսի մետր մակերես ունեցող նոր բնակավայրի շինհրապարակում, որտեղ հետևել է լայնածավալ շինարարության ընթացքին:

ԱՀ նախագահն այցելել է նաև Իվանյան համայնք, որտեղ ծանոթացել է «Հայաստան» համակայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ երկու բնակելի թաղամասերի կառուցման աշխատանքներին։ Երկու թաղամասներն էլ նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականին, և դրանց բնակիչներն ապահովված կլինեն ենթակառուցվածքային բոլոր հարմարություններով։ Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է նաև Հովսեփավան համայնքում, որտեղ հետևել է Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների ընտանիքների և տեղահանված բնակիչների համար նախատեսված շուրջ 92 առանձնատների կառուցման աշխատանքներին։ Թաղամասի շինարարությունն իրականացվում է ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով։

Բավարար գնահատելով աշխատանքների ընթացքը՝ երկրի ղեկավարը մեծապես կարևորել է Արցախում իրականացվող բնակարանաշինական ծրագրերի նշանակությունը և ընդգծել, որ համայն հայության ուժերով ժամանակի ընթացքում հնարավոր է դառնալու մեղմել պատերազմի հետևանքով ստեղծված բարդ սոցիալ-տնտեսական և հումանիտար իրավիճակը:

 

Լրահոս

Դիտել ավելին