Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    558
    572

  • RUB

    6,5
    6,74

Կարևոր իրադարձություններ

 

Ջո Բայդենը կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ

01 Սեպտեմբեր, 2021 12:50
Ջո Բայդենը կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ այսօր նախատեսված է նրա հանդիպումը Ջո Բայդենի հետ: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն:

Նախատեսվում է, որ Վաշինգտոնում ուկրաինա-ամերիկյան բանակցությունների առանցքային թեման կլինի Ղրիմի հարցի քննարկումը, ԱՄՆ-ին Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորմանը ներգրավելը, ինչպես նաև «Հյուսիսային հոսք 2»-ի քննարկումը և Ուկրաինայի էներգետիկ անվտանգության երաշխիքները:

«Մեր զրույցի ընթացքում կքննարկվեն մի քանի ոլորտներ՝ անվտանգություն, պատերազմ, տնտեսություն»,- ասել է Զելենսկին՝ Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցի ընթացքում:

Լրահոս

Դիտել ավելին