Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 615 նոր դեպք

01 Սեպտեմբեր, 2021 11:08
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 615 նոր դեպք
Սեպտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 242 750 դեպք, որոնցից 227 293-ն` առողջացած, 4847-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9443 պացիենտ:
 
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 547 898 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 7462 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 615 նոր դեպք: Ունենք 267 առողջացած, 13 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1157 է:

Լրահոս

Դիտել ավելին