Լավ կազմվածքը պահպանելու համար բավարար չէ քաղցրից և խմորեղենից հրաժարումը: Հաճախ անհրաժեշտ է սննդակարգից բացառել նաև արտաքուստ անվնաս թվացող մթերքներ:
alwomen.net.ua-ն ներկայացնում է դրանցից մի քանիսը:
Խաղող
Ճիշտ է, խաղողը համեմատաբար ոչ բարձր կալորիականություն ունի, սակայն նրա մեկ հատիկը պարունակում է 15 գ շաքար, ինչը համարժեք է մի քանի քաղցր բլիթների մեջ պարունակվող շաքարի քանակին:
Ընկուզեղեն
Մեկ բուռ նուշը կամ գետնանուշը պարունակում է 20գ ճարպ և մոտ 300 կալորիա:
Չոր մրգեր
Մեկ բուռ ծիրանի չիրը պարունակում է 50գ շաքար:
Հումուս
Երկու թեյի գդալ հումուսը պարունակում է 70 կալորիա: Որոշ դիետոլոգներ հումուսը ընդհանրապես բացառում են նիհարել ցանկացողների սննդակարգից:
Հում բանջարեղեն
Եթե դուք ուզում եք նիհարել, պետք է միառժամանակ ձեր սննդակարգից բացառեք կարտոֆիլը, ավոկադոն և եգիպտացորենը կամ գոնե նվազեցնեք դրանց քանակը սննդում: