Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    557,5
    571,5

  • RUB

    6,48
    6,72

Կարևոր իրադարձություններ

 

Ոստիկանության ծառայողները Էջմիածնում իրականացրել են ուժեղացված ծառայություն (լուսանկարներ)

05 Օգոստոս, 2021 17:49
Ոստիկանության ծառայողները Էջմիածնում իրականացրել են ուժեղացված ծառայություն (լուսանկարներ)

Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա բաժինների գործընկերների, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, ուժեղացված ծառայություն իրականացրին բաժնի սպասարկման տարածքում։

 

Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Վաղարշապատի բաժին բերման ենթարկվեցին անձինք։

Կատարվել են խուզարկություններ ու զննություններ։ Հայտնաբերվել են դանակներ, մահակներ, մարիխուանայի նմանվող տարբեր քաշով զանգվածներ և այլն։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

Լրահոս

Դիտել ավելին