Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    556,5
    570,5

  • RUB

    6,53
    6,77

Կարևոր իրադարձություններ

 

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ

03 Օգոստոս, 2021 17:14
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հայաստանի և Բուլղարիայի նախագահները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը ամուր հիմք է փոխգործակցության խորացման համար, որը հիմնված է հայ և բուլղար ժողովուրդների երկարամյա պատմամշակութային կապերի վրա:

Նախագահները հեռանկարային են համարել գործընկերությունը մասնավորապես մշակույթի, կրթության, նորարարության, կենսատեխնոլոգիայի ոլորտներում:

2022 թ. Հայաստանը և Բուլղարիան նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը լրացուցիչ ազդակ է երկկողմ համագործակցության խորացման համար:

Նախագահ Ռադևը վերահաստատել է Բուլղարիա պետական այց կատարելու՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված հրավերը:

Լրահոս

Դիտել ավելին