Կարևոր իրադարձություններ

Ծաղկաշեն գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

30 Հուլիս, 2021 23:02
Ծաղկաշեն գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Հուլիսի 30-ին, ժամը 13։32-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաշեն գյուղում այրվում է խոտի դեզ:

ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 13-րդ փողոցում։

Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 14:15-ին, մարվել՝ 14:35-ին: Այրվել է մոտ 500 հակ կուտակած անասնակեր։

 

Լրահոս

Դիտել ավելին