Հուլիսի 30-ին, ժամը 13։32-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաշեն գյուղում այրվում է խոտի դեզ:
ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 13-րդ փողոցում։
Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 14:15-ին, մարվել՝ 14:35-ին: Այրվել է մոտ 500 հակ կուտակած անասնակեր։