Կարևոր իրադարձություններ

44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանի Մարտական ծառայության մեդալը հանձնվել է նրա հարազատներին

30 Հուլիս, 2021 20:33
44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանի Մարտական ծառայության մեդալը հանձնվել է նրա հարազատներին

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետարանը:

«Հանուն հայրենիքի նահատակված, Հայկական բանակի պայմանագրային զինծառայող Իսահակ Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության մեդալով», որը զինվորի ծնողներին հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը», - ասված է մարզպետարանի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հուլիսի 29-ին Վայոց ձորի մարզի Զեդեա բնակավայրի վարչական շենքում Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը հանդիպել է Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված Իսահակ Սամվելի Սիմոնյանի հարազատներին, մասնավորապես նրա հոր՝ Սամվել Սիմոնյանի, մոր՝ Պարզիկ Ալեքսանյանի, և կնոջ՝ Անահիտ Մկրտչյանի հետ: Մարզպետի տեղակալն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել հերոսի մահով ընկած Իսահակ Սիմոնյանի հարազատներին և զինակից ընկերներին:

«Մեդալի հանձնման արարողությանը ներկա են եղել Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի և տեղական ինքնակառավարման համակարգի ներկայացուցիչներ»,- հայտնում են մարզպետարանից:

Իսահակ Սիմոնյանի դին հայտնաբերվել էր վերջերս և հուղարկավորվել Երևանի «Եռաբլուր» զիվորական պանթեոնում:

 

Լրահոս

Դիտել ավելին