Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Հանրապետական ընդունող հանձնաժողովը քննարկել է ընդունելության թափուր տեղերի մրցույթի արդյունքները. ԿԳՄՍՆ

28 Հուլիս, 2021 19:15
Հանրապետական ընդունող հանձնաժողովը քննարկել է ընդունելության թափուր տեղերի մրցույթի արդյունքները. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը:

 

Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բուհերի ռեկտորներ, նախարարության ու Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։

Ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021-2022 թթ. ուսումնական տարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի նախնական արդյունքները: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանի զեկուցմամբ` թափուր տեղերի մրցույթին հայտագրվել էր 940 դիմորդ, որոնցից 16-ը չի հաղթահարել մրցութային շեմը: Մրցույթի ամբողջական արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին: Հաջորդիվ կլինեն խորհրդատվություններ և վերլուծություններ, ապա կհրապարակվի ընդհանուր վիճակագրություն բուհերի ընդունելության և միասնական քննությունների արդյունքների վերաբերյալ:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև վճարովի ընդունված՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին աջակցելու հնարավոր տարբերակները, զորացրված դիմորդների ընդունելության դիմում-հայտերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել բուհերում թափուր մնացած տեղերի խնդրին, փոքրաթիվ ուսանողներով համալրված բաժիններում ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ամփոփելով նիստը, ներկաներին շնորհակալություն է հայտնել ընդունելության գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար. «Շնորհավորում եմ բոլոր նորընծա ուսանողներին: Մաղթում եմ՝ նրանց ուսումնառությունն անցնի խաղաղ պայմաններում: Ինչ վերաբերում է համակարգում առկա խնդիրներին, ապա դրանք պահանջում են միասնական կարգավորումներ, ինչի համար անհրաժեշտ է բոլորիս համագործակցային աշխատանքը»:

Լրահոս

Դիտել ավելին