Կարևոր իրադարձություններ

Սարյան փողոցում այրվել է երկու ավտոմեքենա. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում

26 Հուլիս, 2021 21:47
Սարյան փողոցում այրվել է երկու ավտոմեքենա. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հուլիսի 26-ին, ժամը 17։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարյան փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ այրվում է երկու ավտոմեքենա. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։56-ին, մարվել՝ 18։05-ին։ Այրվել են «KIA Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Գ․) եւ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ս․) շարժիչի հատվածը՝ մասամբ։

 
 

Լրահոս

Դիտել ավելին