Կարևոր իրադարձություններ

Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը՝ 2021թ. երկրորդ եռամսյակի տվյալներով

26 Հուլիս, 2021 20:27
Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը՝ 2021թ. երկրորդ եռամսյակի տվյալներով

2021 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն
է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 5.74 մլրդ դրամի հարկ (30.06.21 դրությամբ):
Նշված ցուցանիշը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելացել է 83.5%-ով:
ՀՀ Հարկային ծառայության կողմից հրապարակված ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի
համաձայն` Ամերիաբանկը 12-րդն է:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական
հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը
մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների
ամբողջական փաթեթ: Վերջին արդյունքներով Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1
տրիլիոն ՀՀ դրամը:

 

Լրահոս

Դիտել ավելին